Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Մի ամբողջ ժողովուրդ դարձավ ապօրինի ծնունդ»

«Մի ամբողջ ժողովուրդ  դարձավ ապօրինի ծնունդ»
30.11.2012 | 00:35

«Սա սոցիալական քարտի շարունակությունն է, մարդկանց համարակալման երկրորդ փուլը, երրորդն այդ կրիչները մարդու մարմնի մեջ տեղադրելն է լինելու: Այստեղ ամենասարսափելին այն է, որ բոլորս կառավարելի ենք լինում: Երբ Աստվածաշնչում նկարագրվում է սոդոմ-գոմորը, մտածում ենք` երևի սա ալեգորիկ պատմություն է, բայց այսօր ամբողջ աշխարհն է սրան գնում»,- «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման նախագահ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ` անդրադառնալով նույնականացման քարտերի կիրառմանը, նշելով, որ այն, ըստ օրենքի, կամավոր է, այնինչ դա արդեն պարտադրվում է մարդկանց: Իր բազմաթիվ բողոքներից հետո Ստամբոլցյանին հաջողվել է միայն սեփական անձը «հեռու» պահել նույնականացման քարտից: Կառավարությունը նրան փոխանցել է, որ նա կարող է այն չվերցնել, ավելին, ակումբի հյուրը վստահեցնում է, որ մինչև կյանքի վերջ հին անձնագրով է ապրելու: «Ամենաէականն այն է, որ սրանով նաև օրենք է խախտվում, ու պետբյուջեից գումարներ են տրվում, որպեսզի այդ քարտն ստանան: Ո՞րն է նրանց շահագրգռվածությունը»,- ընդգծում է բանախոսը, զարգացած երկրների օրինակներ բերելով, որոնք չեն ընդունում այդ քարտը, ուրեմն դա նաև «հետամնացության» նշան չէ: «Աստվածաշնչում էլ է ասվում, որ սրանով մեզ փորձում են ստրկացնել, վերահսկելի դարձնել: Եթե այդ երկրները դեմ են, մե՞նք ենք էդ խեղճուկրակը: Սա մարդկանց կառավարելի դարձնելու ծրագիր է: Սորոսի ֆոնդի մեջ հաշվարկված է, որ մարդկությունը պիտի թողնել մեկ միլիարդ, այսինքն, վեց միլիարդի ոչնչացման ծրագիր է գնում: Էդ մեկ միլիարդին էլ դարձնել աշխատողներ և ղեկավարներ»,- շեշտեց նա` այս հարցում եկեղեցու կրավորական կեցվածքը բացասական գնահատելով:
Այն հարցին, թե այս գործընթացի հետևում ինչ ուժեր է տեսնում, Ստամբոլցյանը պատասխանեց. «Դիվային ուժերը, մասոնական կառույցները, որոնք Հայաստանում գրանցված են 2002-ի մարտից: Գործում են Դեմիրճյան 27 հասցեում` «Ազատ և ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոց» անվանմամբ»: Գործող անձնագրերն էլ, մեղմ ասած, Խաչիկ Ստամբոլցյանի սրտով չեն: «Վանո Սիրադեղյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը ու մի խումբ մարդիկ,- ասաց Ստամբոլցյանը,- գաղտնաբար տպեցին ու մեզ կանգնեցրին փաստի առաջ: Անձնագրից հանված էր հայրանունը, այսինքն, մի ամբողջ ժողովուրդ դարձավ ապօրինի ծնունդ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ